Նիկոլ Փաշինյան. Ս.Խաչատրյանը ոչ միայն քնած չի եղել, այլև իր տան վերին հարկից կանչել է Բուդաղյանին ու կրակել է նրա վրա

Սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը Սյունիքի մարզպետ նշանակեց Սուրիկ Խաչատրյանին, ով հեռացվել էր նույն պաշտոնից իր տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գործի քննության հիմքում դրվեց վարկած, որ արյունոտ իրադարձությունների ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել տանը, սակայն գործի նյութերը ցույց են տալիս, որ գլխավոր դատախազը կոծկում է գործը՝ մասնակից լինելով հանցագործությանը: Ն.Փաշինյանը նշեց, որ Ս.Խաչատրյանը ոչ միայն քնած չի եղել, այլ իր տան վերին հարկից կանչել է Բուդաղյանին, ով հետ է գնացել և այդ ժամանակ Խաչատրյանը կրակել է նրա վրա:

Սյունիքիում Ս.Խաչատրյանի դիմավորումը Սյունիքում, ըստ Ն.Փաշինյանի, աղճատում է սյունեցու և հայ ժողովրդի կերպարը, մեր ժողովրդին ի ցույց է դնում անպատիվ լույսի ներքո. «Մեր ժողովուրդը գիտի, որ սյունեցիները արժանապատիվ են, բայց պատանդ են հանցավոր խմբավորման ձեռքում»:

Ն.Փաշինյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր, որպես «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի նախագահ, որպես նախին քաղբանտարկյալ, գոտևորման խոսքեր հղեց սյունեցիներին. «Մենք ՀՀ-ն ազատելու ենք լիսակների բանդաներից և մեր երեխաները ապրելու են ազատ Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս