Լյուդմիլա Սարգսյան` ՎՊ-ի և ՄԻՊ-ի զեկույցներում վեր են հանվում մի շարք խնդիրներ՝ իշխանությունում կոռուպցիոն դրսևորումների մասին

Վերահսկիչ պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում վեր են հանվում մի շարք խնդիրներ՝ իշխանությունում կոռուպցիոն դրսևորումների մասին: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՎՊ բացահայտումները ծառայում են վերնախավի ներկայացուցիչների մասին տեղեկություններ և տարբեր չինովնիկների նկատմամբ կոմպրոմատ հավաքելուն: Լ.Սարգսյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտոմ ստուգումներ են իրականացվել, բայց թեև առկա մի շարք բողոքներին, ստուգումեր չեն իրականացվել Թեղուտի շահագործման օրինականության հետ կապված. «Նախկին ու ներկա նախարարները հրաժարվում են Թեղուտում ստուգումներ իրականացնել»:

«Զեկույցները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում»,- զգուշացրեց Լ.Սարգսյանը՝ հավելելով, որ առ այսօր դատախազությունը կամ ՎՊ-ն չեն ներկայացրել բացահայտումների վերաբերյալ քր. գործերի ցանկը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս