Բաժիններ՝

Աֆղանստանում խաղաղությունը կհաստատվի միայն ԱՄՆ-ի կամ Պակիստանի կողմից դա ցանկանալու դեպքում. Կարզայ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը, ով այս շաբաթ լքում է զբաղեցրած պաշտոնը, ԱՄՆ-ին ու Պակիստանին մեղադրել է երկրում պատերազմի չդադարելու մեջ:

Կարզայն ընդգծել է, որ պատերազմի պատճառը եղել է այն, որ ամերիկացիները չեն ցանկացել խաղաղություն և ունեցել են իրենց իսկ նպատակները: Նրա խոսքերով՝ Աֆղանստանում ընթացող պատերազմն իրենց պատերազմը չէ, այն ուղղակի պարտադրվել է իրենց, և խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, եթե դա ցանկանան ԱՄՆ-ը կամ Պակիստանը:

Կարզայն Աֆղանստանի հաջորդ կառավարությանը կոչ է արել զգույշ լինել ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ հարաբերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս