Հաշվետվություն. սեպտեմբրի 10-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 10-20-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 87.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ՝ 22.2մլն դրամ, «ԻԶՈՏԵԽ» ՍՊԸ՝ 15.8մլն դրամ, «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ՝ 6.5մլն դրամ, «ՖԻՐՄԱ-999» ՍՊԸ՝ 6.3մլն դրամ, «ՆԱՏՖՈՒԴ» ՍՊԸ՝ 6.1մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 50 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 25-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.6մլն դրամի տուգանք, այդ թվում՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունում՝ 838.2 հազար դրամի չափով: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 240մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 2.5մլն դրամի լրացուցիչ հարկ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 27 չգրանցված աշխատող և արձանագրվել է 3.3մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԿԱՐԵՆ-96» ՍՊԸ-ի մոտ 7 չգրանցված աշխատող՝ 2.1մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՀՈԼԴԻՆԳ»-ի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 5.2մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Ընդհանուր առմամբ առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 102.8մլն դրամ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող ու արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 35 հազար 271 հատ կամ 68.2%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 465.5մլն դրամ կամ 9%, իսկ օգոստոսի 2-րդ տասնօրյակի համեմատ հաշիվների քանակի աճը կազմել է 7959 հատ կամ 10.1%, շրջանառության աճը՝ 108.8մլն դրամ կամ 2%:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4565 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.4մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 37 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 300մլն դրամով:
01.09-10.09.2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Կարդացեք նաև

1 2 3
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 34 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում և 5 չափագրում, իսկ 187 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են:

Տասնօրյակում ավարտված միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 32.4մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ՅՈՒՆԻՈՆ» ընկերությանը՝ 6.2մլն դրամ, «ՍՊԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՐԶՆՈՒ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՏԽ»-ին՝ 1մլն դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 37 հարկ վճարողի մոտ առաջացել է 28.6մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 31 հարկ վճարողի 42.6մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 232 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 48-ով և առաջացել է 16.9մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՀՀ ՖՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս