«Ինձ մի բան է հետաքրքրում, որ իմ արածի համար ինձ պատժեն, ոչ թե իմ չարածի»

Վերաքննիչ քրեական դատարնում Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը այսօր հայտարարեց, որ իրեն հետաքրքիր չէ՝ իրեն որքան կդատապարտեն: «Ինձ մի բան է հետաքրքրում, որ իմ արածի համար ինձ պատժեն, ոչ թե իմ չարածի»,- ասաց ամբաստանյալը:

Պատասխանելով դատավորներից մեկի հարցին՝ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ինքը իրավունք չուներ լիցքավորելու ինքնաձիգը, ապա նկարագրեց, թե ինչ գործողություններ է արել լիցքավորելու համար:

«Այդ ամենը կատարվել է որպես կատակ»,- պատճառաբանելով իր գործողությունները՝ ասաց ամբաստանյալը: «Դուք կատա՞կ եք համարում տուժողի արտահայտությունը՝ եթե չկրակեք, ապա… չեմ ուզում ասել, որովհետև շատ գռեհիկ արտահայտություն է: Դուք դա կատա՞կ ընդունեցիք, թե՞՝ վիրավորանք: Յուրաքանչյուր լուրջ անձնավորություն՝ կլինի զինվոր, թե սովարական շարքային, այդ բառակապակցությունը, հայհոյանքը պիտի ընդունի շատ խիստ վիրավորական»,- հարցրերց դատավորներից մեկը:

Ի պատասխան ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն ասաց. «Եթե իմ ընկերն ինձ տենց բան ասի, իրեն ոչ մի բան չի լինի»:

Կարդացեք նաև

«Ցանկացած մարդու կորստի դեպքում, եթե անգամ այդ մարդը մահացել է իր մահով, իր հարազատները մեղավոր են ման գալու: Դա մարդու հոգեբանությունն է: Դա ես էլ եմ զգացել, ու ցանկացած մարդ, ով կորցրել է գոնե մեկ հարազատի: Ուղղակի այդ մարդը պետք է ոչ թե կրակի վրա յուղ լցներ, այլ այդ մարդկանց պետք է բացատրեր, որ այդպես չի եղել, սենց է եղել»,- հայտարարեց Դավիթ Խաչատրյանը:

Նա նշեց, որ 30-40 տարեկան ոչ մի մարդ իր ընկերոջ հետ նման կատակ չի անի, բայց 16, 18, 20, 25 տարեկան անձինք կարող են անել, որովհետև «իրենք դեռ չեն մեծացել, չեն հասունացել»:

Դատավորի հարցին՝ ի՞նչ նպատակով է լիցքավորել ինքնաձիգը, Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ նպատակը եղել է կատակը, վախեցնելը:

Նա նշեց, որ չի զգացել՝ ինչպես է ձգանը սեղմվել:

«Եթե Ձեր նպատակը կրակոց արձակելը չի եղել, ընդմանեը վախեցնելն է եղել, որ լիցքավորեմ, կատակ եմ անում, ինչո՞ւ այդ գործողությունները կատարելուց հետո Դուք չեք փակել ապահովիչը»,- հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան ամբասանյալն ասաց. «Կարիքը չկար»:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ իր մոտ տպավորություն ստեղծվեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի: «Ի՞նչ է նշանակում ցանկացած հասուն, լուրջ մարդ այդ հայհյանքը պետք է վիրավորանք ընդունի: Այսինքն՝ կա համոզմունք, որ միանշանակ վիրավորվել է»,- ասաց փաստաբանը:

 

Տեսանյութեր

Լրահոս