Ժիրինովսկին պատրաստվում է այցելել Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստվում է այցելել Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ` Ժիրինովսկին պլանավորել է մի շարք հանդիպումներ ունենալ Ադրբեջանի մայրաքաղաքում ու շրջաններում և մանրամասն ծանոթանալ երկրի զարգացման գործընթացների հետ: Այցը նշանակված է սեպտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի կեսերին Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս