Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի զորքերի Միացյալ շտաբի ներկայացուցիչը:

Հրթիռն արձակվել է հյուսիս-արևմտյան Չագանգ նահանգից, որը գտնվում է Չինաստանի հետ սահմանից ոչ հեռու: Հրթիռն անցել է մոտ 220 կիլոմետր և ընկել է Ճապոնական ծովը: Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ սա առաջին դեպքն է, երբ ԿԺԴՀ-ը հրթիռ է արձակում սահմանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորությունից:

Նրանք չեն բացառել, որ այսօրվա փորձարկումը կարող է հանդիսանալ նոր տիպի տակտիկական հրթիռի թեստ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռների արձակման արդեն հինգերորդ դեպքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս