Բաժիններ՝

«Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա». Ա. Բախշյան

«Երևանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը:

Կարծում եմ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա: Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս