Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 74

Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, որ հայերն իրենց ինքնության պահպանման համար պարտական են Ռուսաստանին, Հայաստան եկող ռուս քարոզիչներն այստեղ հանդես են գալիս համաամերիկյան ելույթներով ու կոչերով, պահանջում են ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու: Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայկական ինքնության պահպանումը ԱՄՆ-ի հետ պայմանավորելու մասին ակնարկներ անգամ չի անում, ինքն իր ելույթներում փորձում է հնարավորինս շատ հայերեն բառեր օգտագործել, ԱՄՆ դեսպանատունը անվճար անգլերենի ուսուցման դասընթացներ է անցկացնում Հայաստանի հեռավոր մարզերում: Նա ոչ միայն հակառուսական ելույթներ չի ունենում, այլև գրեթե մշտապես հայտարարում է, որ ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հետ Հայաստանի բացառիկ հարաբերություններին: Նա ոչ միայն ջանքեր չի գործադրում Երևանում ԱՄՆ-ի պատմության մութ անցյալ ունեցող գործիչներից որևէ մեկի արձանը տեղադրելու համար, այլ անձամբ նկարահանվում է Երևանի մասին տեսահոլովակներում: Ահա այս և բազմաթիվ այլ հակադրությունների մասին այսօր կզրուցենք Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Տեսանյութեր

Լրահոս