Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտումները՝ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հարստության մասին դեռեւս 6 տարի առաջ՝ 2007-ի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բացահայտումներն էր ներկայացրել: Այդ ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով նախկին եւ ներկա իշխանությունների սեփականաշնորհումները, ասել էր. «Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս