Բաժիններ՝

Գողություն ՀՀ ՃՈ Գյումրիի հաշվառման քննչական բաժանմունքից. հափշտակել են վճարման տերմինալը. ԳԱԼԱ

Շիրակի մարզի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Գյումրու հաշվառման քննչական բաժանմունքում արձանագրվել է գողություն: Ըստ տեղեկությունների՝ կոտրել են բաժանմունքի ապակիները եւ գողություն կատարել: ԳԱԼԱ-ի տեղեկությունները հաստատել են նաեւ Շիրակի մարզի դատախազությունից: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 7-ին:

«Մեքենաների հաշվառման եւ գրանցման ՇՄ կենտրոնից հափշտակել են վճարման տերմինալը: Տերմինալը, որտեղ վճարումներ են կատարում, ամբողջությամբ հափշտակել են, տեղահանել, տարել են: Բերման ենթարկված եւ ձերբալաված քաղաքացիներ չկան: Առայժմ բացահայտված չէ տվյալ հանցագործությունը: 2 մլն կազմում է ընդհանուր վնասը, իսկ տերմինալում առկա գումարը 850 հազար դրամ է»,- ասել է ՇՄ դատախազը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս