Բաժիններ՝

Գիտնականներն ապացուցել են, որ ասպիրինն օգնում է կանխարգելել քաղցկեղը

Ընդունված է համարել, որ ասպիրինը կարող է օգնել հաղթահարել միայն թեթև գրիպը, իսկ ծանր հիվանդությունների դեպքում պետք չէ ընդունել այդ դեղամիջոցը: Ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ ասպիրինն օգնում է կանխարգելել քաղցկեղը: Այս մասին գրում է vesti.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ ուռուցքաբանության ինստիտուտի պաշտոնական կայքին:

Ըստ կայքի՝ բժիշկները հավաստիացնում են, որ ասպիրինն ընդունակ է 20 տոկոսով նվազեցնել ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, նման արդյունքի հասնելու համար անրաժեշտ է ասպիրին խմել ամեն օր:

Ազգային ինստիտուտի աշխատակիցները ուսումնասիրել են 12 հրապարակված հետազոտություն, որոնց մասնակից են դարձել ձվարանների քաղցկեղ ունեցող 8000 կանայք, ինչպես նաև 12 000 առողջ ամերիկուհիներ:

Հետազոտության ընթացքում բժիշկները դիտարկել են ոչ միայն ասպիրինի, այլև մի քանի այլ դեղամիջոցների ազդեցությունը քաղցկեղի առաջացման հնարավորության վրա: Սակայն նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մյուս դեղամիջոները ձվարանների քաղցկեղի առաջացումը կարող են կանխել միայն 10 տոկոսով:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ բժիշկները հիշեցրել են, որ ասպիրինի ամենօրյա օգտագործումը կարող է կողմանկի ազդեցություն թողնել օրգանիզմի վրա: Հետազոտության հեղինակները պնդում են, որ մինչև ասպրինի ամենօրյա օգտագործմանն անցնելը, անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս