Բաժիններ՝

2000 դոլար՝ մեկ բաժին սուշիի համար

Ծագումով Ֆիլիպիններից Անջելիտո Արանետան հայտնի է իր պատրաստած թանկարժեք և յուրահատուկ ճաշատեսակներով: Նա մասնագիտացած է հարսանյաց արարողությունների և այլ հանդիսությունների համար ուտեստների պատրաստման գործում: 2009 թվականին Անջելիտոն պատրաստել է 2500 դոլար արժողությամբ թխվածք՝ պատված ոսկե կաղապարով և զարդարված ադամանդներով: Իսկ 2010 թվականին ֆիլիպնցի խոհարարը պատրաստել է աշխարհում առայժմ ամենաթանկ սուշին: Այն բաղկացած է 5 կտորից, որոնցից  յուրաքանչյուրը պատված է ոսկու շերտով, որը կարելի է նաև ուտել: Սուշիի մեկ կտորը զարդարված է 2 կարատ կշռով աֆրիկյան ադամանդով: Այս ուտեստի մեկ բաժինն արժե 2000 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս