Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով: Այս մասին գրում է Zartonk Media-ն:

«Ես էությամբ մետաղադրամ հավաքող չեմ, բայց այս մեկը վերցրի: Եթե դուք հայ եք, ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և թե ինչպես է նրա գահակալության օրոք Հայոց թագավորությունն ընդարձակվել՝ դառնալով Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։ Սա հայոց պատմության մի կտոր է հենց այստեղ»,- ասել է Օհանյանը:

Նա ընդգծել է, որ շատ է հպարտանում ամեն անգամ, երբ իր սեղանին տեսնում է մետաղադրամը: Ըստ Օհանյանի՝ ինքը չափազանց հպարտ է հայ լինելու համար:

Անդրադառնալով դրա նշանակությանը, Օհանյանն ասել է. «Սա մ.թ.ա. 95, 96 թվականներից է, և ահա այն իմ գրասեղանի վրա է 2024 թվականին: Ես պարզապես հպարտանում եմ, երբ ամեն անգամ տեսնում եմ այն»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930