Բաժիններ՝

Գերագույն Ռադան չեղարկել է նիստը. պատգամավորներին զգուշացվել է Կիևի կառավարական թաղամասին ռուսական հարվածի հավանականության մասին

Գերագույն Ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը. պատգամավորներին զգուշացվել է Կիևի կառավարական թաղամասին ռուսական հարվածի հավանականության մասին:

Ինչպես գրում է pravda.com.ua-ն, այս մասին ասել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որի խոսքով՝ օրենսդիրներին զգուշացրել են հարվածի սպառնալիքի մասին և հորդորել սահմանափակել իրենց և ընտանիքների ներկայությունը կառավարական թաղամասում։

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930