
Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Այվազովսկի 22 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա պատին:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: