Բաժիններ՝

Արդյունավետ միջոցներ` ընդդեմ կապտուկների

Կապտուկների դեղամիջոցներն իրենց մեջ ներառում են մարգարինը, սոխը, սառույցը կամ սառը ջուրը, կիտրոնը, հերբալ թեյը, ձիթայուղը, սև սուրճը, քրքումը, լավանդայի ձեթը, շաքարը կամ մեղրը,  վազելինը, մաղադանոսի տերևները, սպանախը, բրոկոլին, պղպեղը, հազարը:

Մաշկի վնասվածքի հետևանքով արյան անոթները վնասվում են, և արյունը  կուտակվում է մաշկի  արտաքին հյուսվածքներում: Կապտուկների առկայության դեպքում նկատվում է այտուցվածություն, կարմրություն, ցավ: Ժողովրդական միջոցները  շատ արդյունավետ են և կօգնեն մի քանի օրում ազատվել կապտուկներից:

Մարգարին

Մարգարինը քսեք կապտուկին, և այն այտուցվածությունը կվերացնի:

Սոխ

Եթե վնասվածքի ժամանակ չի նկատվում կտրվածք, ապա սոխի շերտը որոշ ժամանակ դրեք կապտուկի վրա:

Սառույց կամ սառը ջուր

Սառը ջրով ցողեք կապտուկի հատվածը կամ սառույց դրեք վրան: Սառը ջրի և սառույցի շնորհիվ արյան անոթները նեղանում են, և այտուցվածությունը թեթևանում է:

Քրքում կամ զաֆրան (նաև շաֆրան)

Քրքումը հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույս է: Հայտնի է քրքումի 80 տեսակ՝ տարածված Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է քրքումի 2 տեսակ: Քրքումը հայտնի է վերքերը և վնասվածքները բուժելու իր հատկություններով: Քրքումի փոշին ավելացրեք մեկ բաժակ տաք կաթին և խմեք ամեն առավոտ:  Ցանկալի է այն խմել դատարկ ստամոքսին:

Քրքումի մասին

Քրքումը կամ զաֆրանը (նաև շաֆրան) աճեցրած քրքումի (լատիներեն՝ Crocus sativus) վարսանդի վերջույթներից՝ իգափողերից, ստացած համեմունք է։ Աճեցրած քրքումի իգափողերը մուգ կարմիր գույն ունեն և շատ յուրահատուկ համ, որն օգնում է ուտեստներին հատուկ համ ու գույն բաշխելու համար։ Ամեն 150 ծաղկից ստացվում է մեկ գրամ քրքում և ամեն 147 հազար ծաղկից ստացվում է մեկ կգ քրքում, ուստի, քրքումը բավական թանկ հաճույք է և սովորաբար գրամներով է վաճառվում։ Բացառություն են կազմում արաբ շեյխերը, ովքեր այն գնում են կիլոգրամներով՝ քրքումի թեյ պատրաստելու համար։ Իրանը մատակարարում է աշխարհի քրքումի 90%-ը (տարեկան մոտ 100 տոննա), որը ցանվում է երկրի հյուսիս-արևելյան նահանգի՝ Խորասանի հարավային մասերում, որն անապատային և սակավաջուր եղանակ ունի, և մոտ 700 տարի այդտեղ քրքում է ցանվել։ Ցանելուց հետո այն ջրում են միայն երկու անգամ (հոկտեմբերի և նոյեմբերի վերջին), և Խորասանի հողագործներն այն «կարմիր ոսկի» կամ «անապատի ոսկի» են անվանում։

Saffron

 

Իրանից հետո զաֆրանի հիմնական արտադրողները Իսպանիան (տարեկան 25 տոննա), Հնդկաստանը և ապա այլ երկրներն են։ Նախքան օգտագործելը պետք է քրքումը թրջել տաք, բայց ոչ եռացող ջրում։ Այն կերակրին տալիս է վառ նարնջագույն կամ դեղին գույն։ Քրքումը հատկապես փոշիացնելուց հետո պետք է ապակե շշում և խոնավությունից և լույսից հեռու պահել։ Պարսկական խոհանոցում այն հատկապես օգտագործվում է փլավների վրա, ինչպես նաև՝ այլ ուտեստներում։

Կիտրոն

Կիտրոնի շերտը դրեք կապտուկի վրա: Այս միջոցը շատ արդունավետ է և օգնում է արագ ազատվել կապտուկներից; Կիտրոնը պարունակում է վիտամին C, որը շատ կարևոր է վերքի բուժման համար:  Այն խտացնում է արյան անոթները և բուժում ներքին արնահոսությունը:

Հերբալ թեյ

Հերբալ թեյի մեջ թրջած բամբակը դրեք կապտուկի վրա:

Սև սուրճ

Աղացեք սև սուրճի հատիկները, վիրակապով դրեք կապտուկին: Այս վիրակապը վերքը կբուժի մի քանի օրում:

Շաքար կամ մեղր

Կտրվածքի ժամանակ բարենպաստ միջավայր է առաջանում  միկրոօրգանիզմների զարգացման համար: Շաքարավազը և մեղրը գործում են՝ որպես անտիսեպտիկ միջոցներ, ուստի կարելի է կամ փոքր-ինչ մեղր դնել կապտուկին, կամ շաքարավազ ցանել: Այնուհետև կապեք վիրակապը:

Ալֆա-ալֆա

Ալֆա-ալֆան հարուստ է վիտամին K-ով, որը կարևոր գործոն է արյան մակարդման համար:

Վազելին

Վազելինի և Կայնեյան պղպեղի խառնուրդը վիրակապով դրեք կապտուկին, և այն արագ կանցնի:

Լավանդայի ձեթ

Լավանդայի ձեթը  կարելի է դնել կապտուկին, և այն արագ կանցկացնի ցավը:

Մաղադանոս

Մաղադանոսի տերևները մանրացրեք և վիրակապով դրեք կապտուկին:

Սպանախ, բրոկոլի և հազար

Սննդակարգում ներառեք սպանախ, բրոկոլի և հազար, քանի որ դրանք պարունակում են վիտամին K, որն էլ նպաստում է արյան մակարդմանը:

Փոքրիկ կապտուկները և կտրվածքները կարող են վերը նշված միջոցներով արագ ապաքինվել, սակայն, եթե ցավը ու մաշկի գունափոխումը չի անցնում, պետք է դիմել համապատասխան բժշկի խորհրդին:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս