Բաժիններ՝

Շոկոլադների 5 ամենաթանկ տեսակները

Luxlux.net կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ շոկոլադների տեսակների ցանկը: Այսպես, առաջին հորիզոնականում Chocopologie by Knipschildt ընկերության կողմից արտադրված շոկոլադն է: Ասում են՝ շոկոլադի այս տեղակը շատ են սիրում Սպիտակ տանը: «Մենք մեր առջև նպատակ ենք դրել, որ մեր շոկոլադն անմոռանալի ու հեշտ ճանաչվող համ ունենա»,- մի առիթվ ասել է ընկերության տնօրենը: Այս շոկոլադի մեկ ֆունտը 2600 դոլար արժե:

Noka ընկերության շոկոլադները պատրաստվում են Էկվադորից և Վենեսուելայից բերված կակաոյով: Այս ընկերության պատրաստած շոկոլադների ամենափոքր ընտրանին, որում տեղավորված է ընդամենը չորս կտոր շոկոլադ, արժե 16 դոլար:

noka

Շվեյցարական  Delafee ընկերության շոկոլադները 65 տոկոսով կազմված են կակաոյից, որոնք ներկրվում են Էկվադորից և Գանայից: Ընկերության յուրաքանչյուր շոկոլադ պատված է ոսկու հատիկներ պարունակող ուտելի ֆոլգայով: Այս ընկերության 1 ֆունտ շոկոլադը 508 դոլար արժե:

Կարդացեք նաև

delafee

Godiva «G» Collection ընկերության շոկոլադներն արտադրվում են Նյու Յորքում: Յուրաքանչյուր 1 ֆունտ շոկոլադի համար անհրաժեշտ է վճարել 120 դոլար:

Godiva-G-Collection

Richart ընկերության Petit Richart ընտրանու մեջ տեղավորված է 168 շոկոլադ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր համ ունի: Այս շոկոլադների գինը սկսվում է 120 դոլարից:

Richart

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս