Հարցին՝ բարդ չէ՞ր բրազիլական կինոինդուստրիա մուտք գործելը, նա պատասխանեց. «16 տարի է՝ Բրազիլիայում եմ, այնտեղ դերասանական գործակալությունների հետ համագործակցում՝ քաստինգների եմ մասնակցում: Բրազիլիայում մրցակցությունը շատ մեծ է, օրինակ՝ կարող է ինչ-որ գովազդի քաստինգի գնաս ու տեսնես քո տիպաժով 100 հոգի, ասում ես՝ լավ, ինձ ո՞նց պետք է ընտրեն, հավանականությունը քանի՞ տոկոս է: Նույնը՝ ֆիլմերի դեպքում: Բայց քանի որ պորտուգալերեն խոսելիս միտումնավոր ակցենտ եմ դնում, մրցակցությունը մի քիչ իջնում է, որովհետև ոչ շատերն ունեն պորտուգալերենի նման ակցենտ»: