Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները մինչ օրս գաղտնի են պահվում: 168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցած այս տեղեկությունը հաստատեցին նաև Հաշվեքննիչ պալատից: