«Ընտրություններից հետո չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել: Մի քանի ամիս խոսվում էր, որ Գյումրիի ընտրությունները գուցե դառնան այն հարմար առիթը, որով հնարավոր կլինի ընդվզման մեծ ալիք գեներացնել գործող իշխանության հանդեպ: Ընդդիմության ֆավորիտ թեկնածուն ուներ այդ հնարավորությունը, այս պահին ևս ունի, և հուսով եմ՝ այդ հնարավորությունից կօգտվի: ՔՊ-ի պարտության տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման ալիք բարձրացնելու համար: Դրա համար շատ տարբեր բաներ կարելի էր անել»
«Ես ուրախանում եմ, որ Վոլոդյան հաղթել է Փարաքարում, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել, չենք շփվել, բայց ես ուրախ եմ. Սա նշանակում է, որ մենք ենք Վոլոդյային օգնե՞լ: Սա աբսուրդ է: Իրենք ինչ-որ մարդիկ են ման գալիս՝ ով է բերել Նիկոլին, հետո իրենք իրենց են գտնում այդ փնտրտուքի մեջ, հիմա այլ բան չեն կարողանում ասե՞լ: Մարտուն Գրիգորյանի դուռը թակեք, հարցրեք՝ ընտրելո՞ւ եք Վարդան Ղուկասյանին»: