Բաժիններ՝

2026 թվականի Ամանորյա ճաշացանկ. ի՞նչ պատրաստել Կարմիր Հրեղեն Ձիու տարում

2026 թվականի խորհրդանիշը՝ Կարմիր Կրակե Ձին, մարմնավորում է ուժը, էներգիան, ազատությունը և վստահությունը: Այս կենդանին չի սիրում իրարանցում, սիրում է շարժումն ու պարզությունը, ուստի Նոր տարվա սեղանը պետք է լինի մտածված, վառ, բայց միևնույն ժամանակ բնական: Կարևոր է, որ ուտեստները չափազանց ծանր չլինեն, այլ համադրեն թարմությունն ու համը: Lenta.ru-ն ներկայացնում է, թե որ ուտեստներն է պետք ներառել, և որ ուտեստներից՝ խուսափել տոնական սեղանին:

Ի՞նչ մթերքներ է սիրում Ձին

Ձիու տարին հաջողությամբ անցկացնելու համար նախապատվությունը տվեք բնական բաղադրիչներից պատրաստված ուտեստներին։ Սեղանին անպայման պետք է լինեն.

  • բանջարեղենային նախուտեստներ՝ որպես կենսական էներգիայի խորհրդանիշ,
  • միս՝ որպես ուժի և կայունության խորհրդանիշ,
  • հաց՝ որպես բարգավաճման և բերրիության խորհրդանիշ,
  • մրգեր և աղանդերներ՝ որպես ուրախության և առատության խորհրդանիշ

Ամանորի սեղանին ձիու թեման կարող է արտահայտվել նաև ուտեստների մատուցման միջոցով: Օրինակ՝ աղցանները կամ նախուտեստները կարելի է դասավորվել ձիու տեսքով:

Կարդացեք նաև

Արևելյան ավանդույթների համաձայն՝ Կարմիր Կրակե Ձիու համար ձիու միսը և ձկան ուտեստները համարվում են անցանկալի։ 2026 թվականի խորհրդանիշը նաև չի սիրում ճարպոտ և ապխտած սնունդ:

Տեսանյութեր

Լրահոս