168.am-ը գրել էր, որ նախկին իշխանությունների օրոք, երբ առաջնագծում «դիպուկահարների պատերազմ էր», ՆԱՏՕ անդամ երկրներից Հայաստանը ձեռք էր բերում դիպուկահար զենքեր, ինչն առաջացնում էր ադրբեջանական դժգոհությունը: Այդ ժամանակ խոսքը, մասնավորապես, սերբական «M-93 Black Arrow» («Սև նետ»), բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մասին էր:
Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած ինքնախոստովանությունը՝ կապված 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների և դրանց հակազդել-չհակազդելու հայկական կողմի դիրքորոշման հետ, ինչը, սակայն, անտեսվեց:
Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է. 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբան Սիմոն Հարությունյանը՝ նշելով, որ կալանքի ժամկետի վերջին երկարացման ժամանակ՝ ապրիլի 11-ին, տեղեկություն կար, որ նախաքննությունն ավարտին է մոտեցել: