Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների իշխանության տարիներին կառավարության պարտքը 6.157 մլրդ դոլարից հասել է 13.343 միլիարդի։
Հայաստանը, արձանագրած բարձր աճերով, ինչպես իշխանություններն են սիրում ասել, դարձել է համաշխարհային տնտեսության աճերի առաջատարներից մեկը։ Սակայն անգամ նման աճերի պայմաններում Հայաստանի տնտեսությունը շատ քիչ բան ունի առաջարկելու աշխարհին։