Սիսեռը բարենպաստ ազդեցություն է ունենում անոթների և սրտի մկանների վիճակի վրա՝ հագեցնելով օրգանիզմը էներգիայով։ Այս հատկությունները ձեռք են բերվում մթերքի բաղադրության մեջ կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, կալցիումի, A, C, B խմբի վիտամինների առկայության շնորհիվ:
Լոլիկը և ձուն, ի թիվս այլ մթերքների, պարունակում են տղամարդու առողջության համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է հինգ մթերք, որոնք, իր կարծիքով, տղամարդիկ պետք է ներառեն իրենց սննդակարգում։
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։