Բժիշկը նշել է տղամարդկանց առողջության համար նախատեսված հինգ հիմնական մթերքները
Լոլիկը և ձուն, ի թիվս այլ մթերքների, պարունակում են տղամարդու առողջության համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ Ըստ shantnews-ի՝ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է հինգ մթերք, որոնք, իր կարծիքով, տղամարդիկ պետք է ներառեն իրենց սննդակարգում։
Նա առաջին հերթին խորհուրդ է տվել լոլիկ ուտել։ Բժիշկը բացատրել է, որ լոլիկը հարուստ է լիկոպենով՝ պիգմենտով, որն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություն։ Նա ասում է, որ լիկոպինը պաշտպանում է մաշկը վնասներից և նվազեցնում սրտի հիվանդությունների և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:
Որպես տղամարդկանց համար մեկ այլ օգտակար մթերք՝ նա անվանել է վարսակը՝ բջջանյութի հարուստ աղբյուր, որից տղամարդիկ օրական պետք է ուտեն առնվազն 40 գրամ։ Գաստրոէնտերոլոգը հավելել է, որ վարսակը նույնպես օգնում է նորմալացնել տեստոստերոնի մակարդակը։
Ձվի դեղնուցը այն սակավաթիվ մթերքներից է, որն իր բնական տեսքով վիտամին D է պարունակում։ Ձուն նաև հակաօքսիդանտների, լյուտեինի և զեաքսանտինի, սելենի, ֆոսֆորի և B խմբի որոշ վիտամինների արժեքավոր աղբյուր է:
Բացի այդ, նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել անյուղ միս, օրինակ՝ հորթի միսը, որը խորհուրդ է տրվում հատկապես սպորտով զբաղվողներին։
«Սպիտակուցներով հարուստ միսը օրգանիզմին մատակարարում է ամինաթթուներ, որոնք օգնում են մկանային զանգվածի պահպանմանն ու ձևավորմանը»,-ասել է մասնագետը։
Կարևոր է սննդակարգում ներառել նաև կարտոֆիլ՝ որպես սրտի աշխատանքի համար անհրաժեշտ կալիումի աղբյուր։