Ներքին գործերի նախարարությունը շաբաթներ առաջ տեղեկացրել էր՝ կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ինտենսիվ քննարկումներ են իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ, որոշվել է քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ սառեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների մի մասի խնդրով զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախագահող Մհեր Կարագոզյանն իրականությանը չհամապատասխանող է որակում նախօրեին Կենտրոնական բանկի նախագահի կողմից իր շահառուներին վերաբերող մի շարք հայտարարությունները։ Ավելին՝ նա նշում է․ «Նրա ասածներն իրականում նաև անհնարին են»։
«Այս պահի դրությամբ մենք խորքային ուսումնասիրություն ենք իրականացնում 3-4 բանկում»,- հավելեց նա՝ համոզմամբ, որ խնդիրը կլուծվի, եթե դիագնոստիկան ճիշտ է։