
Այս պահին խորքային ուսումնասիրություն ենք անում 3-4 բանկում․ ԿԲ նախագահը՝ զեղծարարությունների մասին
«Այդ հարցը տրիվյալ հարց չէ․ մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ–ում տեղի ունեցած բոլոր էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում․ ամեն քեյս յուրահատուկ է,- ասուլիսում լրատվամիջոցների հարցադրումներին անդրադառնալով՝ բանկային զեղծարարություններից, ֆիշինգից տուժած քաղաքացիների խնդրի մասին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նկատելով,- Մենք ենք հորդորել բանկերին` գտնել լուծման ճանապարհ, ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար»։
Մարտին Գալստյանը տեղեկացրեց նաև՝ տուժածների պարտավորությունների չափը վարկային պորտֆելի 0,1 տոկոսն է կազմում։
«Այս պահի դրությամբ մենք խորքային ուսումնասիրություն ենք իրականացնում 3-4 բանկում»,- հավելեց նա՝ համոզմամբ, որ խնդիրը կլուծվի, եթե դիագնոստիկան ճիշտ է։
Մանրամասները՝ տեսանյութում