Այսօր ոչ մի ընդդիմադիր «շան լափ չի լցնում» Նիկոլ Փաշինյանի գլխին, որ թույլ է տալիս բանկերին թալանել քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ «շան լափ չի լցնում» իր գլխին, որ բանկերին մտցրել է քաղաքացիների գրպանն ու թալանում է նրանց։ Նրան այլևս նման բաները քիչ են մտահոգում։
Մինչ իշխանական քարոզիչներն, իրենց խաղաղության խաչմերուկի շրջանակներում, Հայաստանի տնտեսության վերելիքի ու զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ առասպելներ են հյուսում, միջազգային հայտնի ֆինանսական կառույցներից մեկը՝ ի դեմս Համաշխարհային բանկի, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղում է կանխատեսում։
Երկրորդ ամիսն անընդմեջ աշխատավարձերը Հայաստանում նվազում են։ Թվում է, թե սա պիտի անհանգստացներ իշխանություններին։ Բայց այս մասին չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ական քարոզիչները որևէ բան ասեն։ Պարզաբանեն, թե ինչո՞ւ են աշխատավարձերը նվազում, և դա ինչպե՞ս է ազդում մարդկանց կյանքի վրա։
Ահա այսպես են բաշխել պետության ու հարկատուների փողերը։ Այդքանից հետո դեռ համարձակվում են սոցիալական արդարությունից, բյուջեի եկամուտների արդարացի բաշխումից, տնտեսության ներառական աճերից, հասարակ քաղաքացու կյանքի պայմանների բարելավումից խոսել։
Այն, որ Հայաստանն աստիճանաբար ներքաշվում է հակառուսական պատժամիջոցների շղթայի մեջ և միանում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ու Միացյալ Նահանգների կողմից պարտադրվող սահմանափակումներին, այլևս իրողություն է։ Դրա առաջին արձագանքը դարձավ ռուսական «Միր» վճարային համակարգից Հայաստանի բանկային համակարգի անջատումը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների միջավայրում՝ 2022 թ.-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք: