«Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի։ Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Թշնամու կողմից Արցախի շրջափակման 38-րդ օրը մարդիկ դժվարություններ հաղթահարելով՝ շարունակում են պայքարել հանուն իրենց հողում ապրելու։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հղում կատարելով թշնամի պետության ղեկավարի վերջին հարցազրույցում հնչեցրած տեսակետներին՝ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։