Մոտ 2 շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ «Ֆակտորի» հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով դիտարկմանը, որ Տավուշից «ադրբեջանական» տարածքների հանձնման դեպքում, օրինակ, Կիրանց գյուղ չի կարողանալու մտնել, հաստատել էր այն պնդումները, որ Փաշինյանի քաղաքական որոշման հետևանքների վերացումը բանակի «ուսերին» է մնալու:
Ադրբեջանի իշխանությունները մի ձեռքով անկախ և հետաքննող լրագրողների են ձերբակալում (վերջին մեկ ամսում 8 լրագրող է զրկվել ազատությունից), իսկ մյուս ձեռքով տեղի լրատվամիջոցներին թույլատրում են լուսաբանել, օրինակ, գերիների փոխանակման գործընթացը, Արցախի օկուպացված տարածքների ականազերծման աշխատանքները: Այսինքն, այն, ինչ տեղավորվում է պետական քարոզչական հետաքրքրությունների շրջանակում: