«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու․ դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգույշ լինի, իր խոսքերն ու արարքները միայն մեր դեմ չեն, այլ Աստծո դեմ են։ Աստված համբերություն ունի, և կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր կործանումը և, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենա իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»:
«Եկեղեցին քաղաքականության մեջ որպես բիզնես չի մտնում, և չեմ կարծում, թե պետք է մտնի, բայց եկեղեցին միշտ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, արդարությունը, ճշմարտությունը: Հետևաբար՝ եկեղեցին, անշուշտ, եթե պահանջ լինի, ունենք Ավարայր, ունենք Սարդարապատ… Եկեղեցին ժողովուրդն է, եթե ժողովուրդը անարդարության մեջ է գտնվում, եթե ժողովրդի վիճակը համապատասխան չէ քրիստոնեական մեր պապենական ավանդության և հավատքի, անշուշտ, եկեղեցին ամեն իրավունք ունի՝ ձայն բարձրացնելու և արդարություն պահանջելու»։