«Մենք այստեղ գործ ունենք ակնհյատ ընդդիմախոսի հետ, որը սուր լեզու է օգտագհործել, բայց նաևընկալելի փաստարկներով: Ունի ձևավորված լսարան, նաև գրագիտության, հմտությունների մի աստիճան, երբ կարող է իրական մրցակից լինել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթին: