Արմեն Աշոտյանը դիտարկվում է որպես մրցակից. սուր ու փաստարկված ընդդիմախոս է. Գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ. Սիրանուշ Սահակյան

«Մենք այստեղ գործ ունենք ակնհյատ ընդդիմախոսի հետ, որը սուր լեզու է օգտագհործել, բայց նաևընկալելի փաստարկներով: Ունի ձևավորված լսարան, նաև գրագիտության, հմտությունների մի աստիճան, երբ կարող է իրական մրցակից լինել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթին:

Ճշտող դիտարկմանը՝ Փաշինյանի՞ն, Սիրանուշ Սահակյանն արձագանքեց՝ այո:

«Այս գործընթացները ես մեկնաբանում եմ քաղաքական պրոցեսներով, և հասկանալի է, որ հետապնդումների հետևում միշտ ներկայացվում են գործեր: Կարող են լինել քրեական ապօրինություններ, բայց այստեղ կարևոր է հասկանալ իրական դրդապատճառները: Իմ գնահատմամբ խնդիրն առավելապես քաղաքականության դաշտում է»,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ երբ մարդկանց վերագրվում են արարքներ, դրանց բացահայտման պահը ևս նշանակություն ունի հետապնդումների բնույթը գնահատելու տեսանկյունից:

Կարդացեք նաև

«Եթե արատավոր գործողություններ են արվում, դրանք պետք է ժամանակային արձագանք ստանան: Եթե դրանց մասին պետությանը հայտնի, բայց նա մնում է արձագանք ու օգտագործում է իր համար ցանկալի պահին ճնշում գործադրելու նպատակով, մենք այստեղ ևս գործ ունենք քաղաքական պրոցեսների հետ»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս