Էդգար Էլբակյանն առայժմ շատ տխուր է պատկերացնում Հայաստանի ապագան՝ նշելով, որ «հիմա նախացեղասպանական վիճակում ենք», սակայն համոզված է, որ հայ ազգային ինքնությունը ոչնչացնելու և «ՔՊ-ական ինքնություն» ստեղծելու փաշինյանական փորձերը ձախողված են։
Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին իր հայտարարություններով սպառնում ու շանտաժի է ենթարկում ընտրողներին։ Դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ։ Այսպես մեկնաբանեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի հայտարարությունը «սեպտեմբերյան պատերազմի» մասին։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում. Ստամբուլի օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Թուրքիա գնացած Ադրբեջանի նախագահին օդանավակայանում անձամբ դիմավորեց Թուրքիայի նախագահը։