Պաղեստինի պետության ճանաչումը ՀՀ-ի կողմից այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Մենք գիտենք, որ իսրայելական կողմը տարբեր ձևերով աջակցում է Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել՝ և՛ զենքի, և՛ մասնագետների ու փորձի փոխանակման տեսքով: Եվ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել և ճանաչել Պաղեստինի պետությունը, կարծում եմ, ոչ մի լավ բանի չի տանի:
Մարտի 1-ին Փաշինյանն ինքն էր բախումներ հրահրում, ոստիկանների վրա քարեր նետելու կոչեր անում, իսկ հիմա, փաստորեն, նա ոստիկանության կողմից մարդկանց վրա լուսաձայնային նռնակ գցելն արդարացնում է։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցի մասին իմացել է այն ժամանակ, երբ նա անվտանգության մեծաթիվ ուժերով ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մտել է Տեղ։
ԱԺ-ում Կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ նախապես նշելով, որ հարցը վերաբերում է ոստիկանության իրականացրած վայրագություններին, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև։