Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Պատերազմից հետո 168.am-ը մանրամասն անդրադարձել էր ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին, նչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելուն: