168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ղեկավար Վարդան Միքայելյանն ասաց, որ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանն Արցախում՝ դրանով ծաղրում է ամբողջ աշխարհին։
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ իրականացրած սադրանքներից հետո ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղեր՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ կոչվող բարձունքը։ Դեռ այդ ժամանակ անվտանգությունից ելնելով՝ երկու գյուղերի կանանց և երեխաներին հանել և տեղափոխել էին այլ վայր։