Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 36 ընտանիք նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որի պատճենն ուղարկել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին:
2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49,395 իրավունքի պետական գրանցման գործարք. այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի եռամսյակային հաշվետվությունից։
Թշնամին շարունակում է կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ում ևս հրավիրել են մասնակցելու Աղավնոյում կայանալիք փառատոնին, ասաց, որ մտորումների մեջ է՝ գնա՝ ի՞նչ երգի իր այն եղբայրների ու քույրերի համար, որոնք մի քանի օրից կորցնելու են իրենց տարիներով ստեղծած տունը։