Տեր հայր, կասեք՝ քանի՞ անգամ թու-թու-թու ասեմ, որ ինձ աչքով չտան
«Մենք բոլորս պետք է կարողանանք սնահավատություններից հեռու լինել և միակ միջոցը՝ Աստծուն լիարժեքորեն վստահելն է: Մեր ժողովրդի կյանքում տարածված տարբեր սնահավատությունները ցույց են տալիս, որ ցավոք սրտի, լիարժեքորեն վստահություն չունենք Տիրոջ նկատմամբ:
«Պահպանիչ» աղոթքում ասում ենք՝ երևելի ու աներևույթ թշնամի:
Եթե նշենք, որ այս իրականության մեջ գոյություն չունեն չար ուժեր, սխալված պետք է լինենք, սակայն եթե դու վստահում ու հավատում ես Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը Քո կյանքում պետք է իր տեղն ունենա: Եթե մաքուր սրտով, հոգով, մտքով Աստծուն դիմես, այն ամենը, ինչ քեզ պետք է, կկատարվի, ու չար ուժերը չեն կարող քեզ վնասել: Հիսուս Քրիստոս ասում է. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:
Երբ լիարժեք մաքուր սրտով հավատաս Աստծուն, ամեն ինչ քո կյանքում կվերափոխվի, կունենաս հոգևոր նորոգություն: Այն մնայուն կլինի քո հոգևոր կյանքում»:
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան
qahana.am




