Բաժիններ՝

ԱԺ-ն 7 միլիոն 555.000 դրամի կոնյակ է գնել մեկ անձից գնման ընթացակարգով

Ազգային ժողովն օրերս ներկայացուցչական ծառայությունների մատուցման հերթական պայմանագիրն է կնքել «Վինո Վինո» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի համաձայն՝ գնումն արժեցել է 7 միլիոն 554.985 դրամ։

Ըստ տեխնիկական բնութագրի՝ «Վինո Վինո»-ն պետք է ԱԺ-ին մատակարարի 120-ական «Նաիրի» և «Աղթամար», 60-ական «Էյփրիքոթ» և «Չերի», 10-ական «Արարատ Շառլ Ազնավուր 25» և «Էրեբունի 30 հուշանվեր» և 36 հատ «Վասպուրական» կոնյակներ։ Մատակարարման ժամկետ է նշվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը։

2014 թվականից իրավաբանական անձանց e-register համակարգում գրանցված «Վինո Վինոյի» սեփականատերն Ալեքսան Աղաջանյանն է։ Թեև ընկերությունը պետգնումներում հայտնվել է 2016 թվականից, սակայն նկատելի ակտիվություն է ցուցաբերել 2018 թվականից հետո։ Ավելին՝ հենց 2018 թվականից հետո «Վինո Վինոյի» հետ պետական գերատեսչությունները սկսել են պայմանագրեր կնքել մեկ անձ ընթացակարգով։

Պատվիրատուների թվում են վարչապետի աշխատակազմը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարչապետի աշխատակազմը, ՀՀ պետական պահպանության ծառայությունը, Քաղավիացիայի կոմիտեն և այլն։ 

Կարդացեք նաև

Ազգային ժողովը ևս հաճախ իբրև մատակարար նախընտրում է այս ընկերությանը՝ հիմնականում մեկ անձից գնում ընթացակարգով՝ կատարելով խոշոր գնումներ։

Նախորդ տարի, օրինակ, մեկ անձ ընթացակարգով ԱԺ-ն այս ընկերության հետ իր կարիքների համար պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների ձեռքբերման երկու պայմանագիր է կնքել։ 2024 թվականի սեպտեմբերին կնքված պայմանագրի գինը եղել է 2 միլիոն 235.000 դրամ, իսկ ապրիլին՝ 10 միլիոն 565.024 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս