Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25.000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր «խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանում գրանցվող ավերիչ երկրաշարժերի վրա, հարց ուղղեց, թե Հայաստանի Հանրապետությունում առկա այն շենքերը, որոնք կառուցվել են դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ և դրանց օգտագործման ժամկետը լրանում է, արդյո՞ք Կառավարությունը հին շենքերը նորերով փոխարինելու ծրագիր ունի, եթե չունի, ապա պատրաստվո՞ւմ է այդպիսի հաշվարկ իրականացնել, կառույց ստեղծել, որպեսզի հին շենքերը փոխարինեն նոր շենքերով: