Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 2 օր է անցել, զոհերի թիվը 16 է, անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ ԱԻՆ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ գտնելու փլատակներում մնացած անձանց։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ դեռևս նախորդ տարի՝ 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ընկերության առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ են անցկացվել։