Մի քաղաքացի մոտեցել, ասում էր՝ վերելակը փոխել են, պատուհանները՝ ոչ, տենց չի լինում․Հրաչյա Սարգսյան

«Այս պահի դրությամբ Երևանում առկա է 60 մուտք, որտեղ դեռ դուռ տեղադրված չէ։ Սա այն թվաքանակն է, որտեղ նոր վերելակներ են տեղադրվել՝ սկսած 2020 թվականից»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։

«Արգելում եմ, որ դուռ փոխարինելու համար համայնքային բյուջեից գումար հատկացնենք։ Վերելակը փոխենք, դուռը փոխենք․․․ Անցած օրը մի քաղաքացի էր մոտեցել՝ ասում է, թե վերելակը փոխել են, բայց պատուհանները չեն փոխել։ Տենց չի լինում, էլի։ Համատիրությունների հետ աշխատեք»,- հորդորեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728