Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ գիտակցում են, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ՝ անդամահատել, ունեզրկել, սպանել, սակայն կա մեկ բան, որ անհնարին է մարդուց զատել. դա արժանապատվությունն է։
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արցախյան երեք պատերազմի մասնակից Կարմեն Ավետիսյանը դիմելով արցախահայությանը՝ ասաց՝ որևէ ժամանակ հեշտ չի եղել:
«Հանրահավաքը հույս տվեց բոլորին, որ գոնե Արցախում տակավին ունենք միասնություն: Դա կարծեք վերածնունդ էր բոլորիս համար 2020 թվականի պատերազմից հետո»,- 168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի մասին իր տպավորությունները նշեց Արցախում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը:
Այսօր առավոտյան ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Բերձորի ճանապարհը։ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ շարունակում է փակ մնալ:
Այսօր Ֆրանսիայի հարապարակում Դիմադրության շարժման միասնության հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր խոսքը սկսեց նրանով, որ ավելի բարդ է դառնում հանրահավաքներում ելույթ ունենալը։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին Երևանում սպասվող միասնության հանրահավաքին Արցախից լինելու է ներկայացվածություն։ Այն, ըստ նրա՝ լինելու է ընդհանուր ներկայացվածություն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժից կլինի։
Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին Վերածննդի հրապարակում հայ քաջերին ոտքի կանգնելու ու պայքարելու կոչ արեց՝ հիշեցնելով, որ Արցախը դժվարին ճանապարհին է, ուստի ոտքի կանգնել է պետք։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։