Ամերիկահայ ուլտրամարաթոն վազորդ Թելմա Ղազարյան-Ալթունը 2017 թվականին վազքով հատեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. նպատակն Արցախի ձայնը աշխարհին լսելի դարձնելն էր։ 2017 թվականին արդեն Թելման աշխարհի տարբեր անկյուններում մասնակցել էր մարաթոնյան վազքի մրցույքներին, բայց առաջին անգամ էր վազելու իր նախնիների հողում՝ Արցախում։ 2017 թվականին Թելման 3 օրում անցնելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ կատարել էր իր վաղեմի երազանքներից մեկը՝ կապված նախնիների հայրենիքի հետ, նա տարբեր առիթներով ասում է՝ «Արցունքներս ու քրտինքս պետք է ծառայեցնեմ հայրենիքիս»։