«Այդ ուժերը պետք է ցույց տան, որ հաղթել են, ու համաձայնեն քաղաքի կառավարումը հանձնել ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուներից մեկին՝ զուտ այն բանի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չունենա իշխանություն ու այս իրավիճակը չօգտագործի։ Քաղաքի կառավարումը մնալու է այն մարդկանց ձեռքին, ում ձեռքին կա հստակ ռեսուրս ու ազդեցություն, եթե այդքան ձայն են ստացել, ուրեմն ունեն ռեսուրս ու ազդեցություն։
Մարտի 15-ին Գյումրիում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Չնայած քարոզարշավի 4-րդ օրն է, սակայն արդեն ակնհայտ են գյումրեցիների տրամադրությունները։
«Այս պահի խճանկարում ՔՊ-ն հաղթելու որևէ շանս չունի, նույնիսկ վարչական ռեսուրսը չի կարող ՔՊ-ին օգնել։ Այստեղ, սակայն, մեկ բայց կա, եթե իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, այսպես ասած՝ նվեր չմատուցեն ՔՊ-ին, այսինքն՝ իշխանության հետ սեպարատ համաձայնությունների չգնան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սուրենյանցը։