Երեկ 168.am-ը՝ «44-օրյա պատերազմում ի՞նչ դերակատարում է ունեցել Աննա Հակոբյանը, ի՞նչ «օպերատիվ հետախուզական» հարցեր լուծել, տեղեկատվական ի՞նչ բազայի է տիրապետում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ 44-օրյա պատերազմին հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) մասնակցության և դասալքության վերաբերյալ նրա իրազեկվածությանը:
2024 թվականի օգոստոսին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի շրջանակում մեղադրվող գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: