Վերջին տարիներին, չնայած պաշտոնապես արձանագրվող ոչ այնքան բարձր գնաճին, Հայաստանում բազմաթիվ ապրանքների և ծառայությունների գներ ընդհուպ մոտեցել են այն մակարդակին, որը քաղաքացիները սովոր են տեսնել եվրոպական երկրներում։ Բայց կա մի էական տարբերություն. Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնության եկամուտներն անհամեմատ ավելի ցածր են, քան Եվրոպայում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է: