Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը, արդեն 5-րդ օրն է՝ նստացույց է անում թատրոնի մոտ՝ պահանջելով իրենց թույլ տալ ստեղծագործել թատրոնի բեմում, քանի որ դեմ են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալուն։
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը շարունակում է պայքարել, որպեսզի թատրոնը չմիացնեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- նշեց Արթուր Սահակյանը։
«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ և ֆինանսավորմամբ՝ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։ Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մենք փորձում ենք փոխանցել և անընդատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չէ»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու վերաբերյալ հարցին, ինչին դեմ են «Գոյ» թատրոնում։
Թատրոնից 168.am-ին տեղեկացրեցին, որ «Ծովահենների հեքիաթը», «Անասնաֆերմա», «Դեպի Վերջ» ներկայացումների տեղերն արդեն սպառվել են, իսկ մյուս ներկայացումների համար մնացել են շատ քիչ տեղեր:
Կառավարության մայիսի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացրել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։